Ադրբեջանը ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ագրեսիա է տեղի ունեցել, մենք այդ ագրեսիան չենք ընդունում, պետք է դուրս գան մեր տարածքից», – ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այսօր ունի անվտանգային ու գոյաբանական պրոբլեմ։
«Բայց պետք է գնանք այդ հարցերի կարգավորմանը։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ»,-նշեց նա։
Վարչապետն ասաց, թե ստորագրելու է այդ որոշումը՝ առանց մտածելու, թե ինչ կլինի հետո իր հետ։