03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

հիմնավոր կասկածներ ունեմ, որ Ջերմուկը նպատակաուղղված է հանձնվում թշնամուն. Հրանտ Մելիք–Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է, թե լուրջ կասկածներ ունեմ, որ Ջերմուկում «Շուշի-2» օպերացիա է նախապատրաստվում։։

«Շատ մտահոգիչ լուրեր եմ ստանում Ջերմուկից։ Տեղացիներին խնդրում եմ հնարավորության աստիճանի շատ ինֆո տալ Ջերմուկից։ Պաշտոնական տեղեկատվությունը վստահելի չէ։ Այսպես կոչված, պաշտոնական տեղեկությունները ոչ այլ ինչ են, քան բացահայտ սուտ։

Ըստ այդ «պաշտոնական» տեղեկությունների՝ այս պատերազմում հայկական կողմը 49 զոհ ունի։ Սկի պատերազմ էլ չկա, ըստ այդ պաշտոնական տեղեկությունների, սահմանային բախումներ են…

Մինչդեռ մենք կանգնած ենք Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առջև։ Ավելի բաց ասեմ՝ հիմնավոր կասկածներ ունեմ, որ Ջերմուկը նպատակաուղղված է հանձնվում թշնամուն։ Եվ արվում է դա զուտ նրա համար, որ հայ ժողովուրդը ստիպված լինի ընդունել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը (Արցախի և միջանցքի հանձնում Ադրբեջանին)։ Ճիշտ այնպես, ինչպես դա արվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի դեպքում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ