22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանի այսօրվա ելույթից հետո մի քանի տրամաբանական հարցեր են առաջանում՝

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Փաշինյանի այսօրվա ելույթից հետո մի քանի տրամաբանական հարցեր են առաջանում՝

Եթե Ադրբեջանը ամեն կերպ ցույց է տվել իր ագրեսիվ նկրտումները, ապա ինչի՞ հիման վրա ես «խաղաղության դարաշրջան» խոստացել ՀՀ քաղաքացիներին:
Եթե հստակ գիտեիր, որ անգամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, Ադրբեջանը հարձակում է գործելու ՀՀ տարածքի վրա, քանի որ ունի տարածքային հավակնություններ, ապա ինչու՞ էր պատգամավորներիդ և փորձագետներիդ նետում հանրային դաշտ, որ քարոզեն, թե Հայաստանը հնարավոր է փրկել, եթե Արցախից հրաժարվենք:
Եթե ընդունում ես, որ ՀՀ ինքնիշխանության թիվ մեկ երաշխիքը ՀՀ զինվորն ու սպան է, ապա ինչու՞ ես ամեն կերպ նսեմացնում բանակի դերը ու պայքարի արժեքը, ինչու՞ ես երկու տարի ժամանակ մսխել՝ ասելով, թե բանակցում եք «խաղաղության դարաշրջանի համար»: Ի՞նչ եք արել բանակի հզորացման ուղղությամբ:
Եթե իրականում տեսնում էիր, թե ուր է գնում գործընթացը, ավելին տարբեր վերլուծաբաններ արդեն երկու տարի փաստերով ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի կանգնելու որևէ կետում, ապա ինչու՞ արհեստական դիսկուրս ստեղծեցիք, թե պատերազմի ռիսկերի մասին խոսացողները դեմ են խաղաղությանը:
Ու՞ր է այն միջազգային հանրությունը, որը թաքուն մի տեղից խորհուրդ տվեց Արցախի հարցում «նշաձող իջեցնել», որ աջակցեն ՀՀ–ին:
Ի վերջո, ինչու՞ արժեզրկեցիր խաղաղության նշանակությունն ու արժեքը…
Երկու տարի անց նորից նույն իրավիճակում ենք՝ շատ ավելի վատ մեկնակետով, որովհետև որքան զիջել ենք, այնքան թուլացել ենք ու խոցելի դարձել:
Փաշինյանը խոստովանեց, որ իր օրակարգը ձախողվել է, թեև իր հնարների համաձայն՝ չի ցանկանա ընդունել ճշմարտությունը: Բայց մի պարզ բան կա՝ միակողմանի խաղաղություն չի կարող լինել:
Կրկին մեր հույսը դու ես Հայոց բանակ»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ