06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի պահանջներն առավել ընդգրկուն են. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իրբ էջում գրել է.
 
«Ադրբեջանն իր նվազագույն խնդիրը, ցավոք, արդեն լուծել է՝ նոր բարենպաստ դիրքեր դուրս գալով, ՀՀ կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատելով, ուժեղացնելով, ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ խոցելով։
 
ՀՀ իշխանությունների ուղերձներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի պահանջներն առավել ընդգրկուն են, առավելապաշտական ու այդ ուղղությամբ և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ակտիվ աշխատանք է տարվում։
Շարունակում եմ պնդել, որ մեր գլխավոր խնդիրն այսպիսի իշխանության գոյությունն է, որն իր պաշտոնավարման 4 տարիներին Հայաստանին ու Արցախին զրկել է կենսունակության և դիմադրության հնարավորություններից»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ