09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանը առաջիկայում կարող է անակնկալ հարձակում գործել Սյունիքի ուղղությամբ

«Ադրբեջանը հետևողականորեն սրում է առաջնագծի լարվածությունը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի հատվածում։ Մյուս կողմից սեպտեմբերի 12-ի առավոտյան կրակել է Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ։

Այս ընթացքում Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը զորքին հրահանգել է պատրաստ լինել մարտական գործողությունների։

Հետևելով թշնամու քաղաքական ու ռազմական գործողությունների տրամաբանությանը՝ կարծում եմ, Ադրբեջանը առաջիկայում կարող է անակնկալ հարձակում գործել ոչ թե Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի կամ Արցախի ուղղությամբ, այլ Սյունիքի։

Հիմա տեղի է ունենում մարտավարական խաբկանք՝ զորքերի հրամանատարության ուշադրությունը հիմնական ուղղություններից շեղելու համար»։ Գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ