24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մահացել է Վրույր Հարությունյանը

Կյանքից հեռացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը, հայտնում են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից։

Վրույր Հարությունյանը ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1968թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971-74թթ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում` Դմիտրի Քեսայանցի արվեստանոցում: Ուսանողական տարիներին աշխատել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1975-77թթ աշխատել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-98թթ կրկին` Վանաձորի պետական թատրոնում` որպես դերասան: 1977-82թթ բնակվել և աշխատել է Ռուսաստանում: 1998թ. ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը, որտեղ մինչ 2001թ. եղել է դերասան և գլխավոր բեմադրիչը: 2003թ-ից հանդես է եկել Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան: Կերտել է շուրջ 50 թատերական դեր:

Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» (Հորեղբայր Յորգ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Սալյոնի), Բ.Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա զավակները» (Քահանա), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Նիսամիձե), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Մուռով), Ն.Գոգոլի «Ամուսնություն» (Անուչկին), Ա.Էդարի «Մեր մեղքը» (Հանգուցյալ) և այլն: Խաղացել է նաև Սամվել Խաչատրյանի «Սիմոն թագավոր» մոնոներկայացման մեջ: Նկարահանվել է «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Որտեղ էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994թ.), «Անավարտ ղարաբաղյան օրագիր» (1995թ.), «Մի վախեցիր» (2007թ.), «Ընդհատված մանկություն» (2012թ.), «Պարացելիուսի վարդը» (2012թ.) և այլ ֆիլմերում: Նկարահանվել է նաև մի շարք հեռուստասերիալներում, հեռուստաֆիլմերում: Արժանացել է պատվոգրերի, մրցանակների, որոնցից է 2008թ. Լոռու փառատոնում ստացած մրցանակը` լավագույն տղամարդու դերակատարման համար: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Վանաձորում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ