06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՔՊ-ն թափանցիկություն է պահանջում. «Հրապարակ»

«Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներից փորձում է վստահեցնել, թե իր իշխանության օրոք որեւէ ընտրություն չի կեղծվել, ՔՊ շարքերում խոր անվտահություն կա ՔՊ վարչության առաջիկա ընտրությունների թափանցիկության հետ կապված։

Պատահական չէ, որ կուսակցականների պահանջով վարչությունը որոշում է ընդունել, որ ընտրություններին քվեախցիկը լինի մասնակի բաց, քվեախցիկի այնքան հատվածը փակ կլինի, որ չերեւա, թե ում են ընտրում, որպեսզի կուսակցականները տեսնեն քվեարկողի գործողությունները, եւ վերջինս ո՛չ քվեաթերթիկը լուսանկարելու, ո՛չ էլ այլ ապացույցներ հավաքելու ու հետագայում ոմանց «ատչյոտ»  տալու շանս չունենա։ 

Չնայած շատերը կարծում են, որ զեղծարարներն անգամ այդպիսի պայմաններում իրենց գործը կտեսնեն, հակառակ դեպքում կհամաձայնեին այն պահանջին, որ քվեախցիկները թարս դնեն, այսինքն՝ ընտրողները մեջքով դեպի թեկնածուները կանգնեն, որպեսզի վերջիններս տեսնեն ընտրողների բոլոր գործողությունները։

Նշենք, որ ՔՊ վարչությունն ընտրվելու է կուսակցության սեպտեմբերի 18-ին հրավիրած համագումարի ժամանակ, որը տեղի կունենա Մարզահամերգային համալիրի դահլիճում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ