02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք ամուսիններն ասել են, որ եկել են պտտվելու Հայաստանում և պատահմամբ են հայտնվել Վեդիում. Նոր մանրամասներ

Վեդիում խրախճանք իրականացրած թուրքերն ամուսիններ են եղել: Պնդել են, թե տուրիստներ են, իբր, շեղվել են ճանապարհից ու հայտնվել Վեդիում, սակայն տեղի բնակիչները չեն հավատում։ Այս մասին «Փաստինֆո»-ին պատմել են Վեդիի բնակիչները՝ ներկայացնելով նախօրեին տեղի ունեցած միջադեպի մանրամասները։

Բնակիչները չեն կարծում, թե թուրք ամուսինները պատահմամբ են հայտնվել Վեդիում, չեն բացառում, որ գործակալներ լինեն.

«Նրանք իրենց անձնագիրն են ցույց տվել, որ ամբողջ աշխարհով շրջագայում են, եկել են Հայաստանում պտտվելու, իբր, թե մոլորվել, հայտնվել են Վեդիում, բայց սա պատահմամբ չի կարող լինել, կարող է և գործակալական ծառայության ներկայացուցիչներ լինեն: Իրենք ասում են՝ ամբողջ Երևան թուրքերը լիքն են , ինչո՞ւ այնտեղ չեն ծեծում, Վեդիում ծեծում են»,-մեզ հետ զրույցում ասաց Վեդիի բնակիչներից մեկը:

Նրա փոխանցմամբ՝ ոստիկանները հարցաքննել են թուրք ամուսիններին և նրանք հեռացել են Վեդիից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ