22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Պետք է Հայաստանն ու Արցախը փրկել նիկոլիզմից»․ Լիդա Առուշանյան

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանն այն կարծիքին է, որ մեր երկրի հերթական ողբերգություններից մեկն էլ այն է, որ մեր հերոս տղաների մասունքները մինչև հիմա թաղված չեն։

 

«Առողջապահության նախարարը ոչինչ չի անում ծնողներին հետ վերադարձնելու երեխաների մասունքները, պետականորեն ոչինչ չեն անում, որովհետև զբաղված են թուրքերի բայրամը շնորհավորելով և այլ մանր-մունր գործերով։ Ղեկավար չունենք, անգրագիտություն է տիրում, բոլորը թուրքամետ են ու սպասում են, որ թուրքերը գան՝ նրանց տիրապետության տակ շարունակեն իրենց գործը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Նա նշեց, որ ուզում է «շնորհավորել» զոհված հերոսների ծնողների դատը տապալածներին․ «Բիշարյան, Դավթյան, Քյարամով, չվայելեք այդ պաշտոնները։ Բիշարյան, մի գիշեր Ֆեմիդան գալու է քո հոգին և խիղճը և արդարադատությունը կշեռքին դնի ու ստուգի՝ ինչքանով ես դատել։ Ես քեզ խայտառակել եմ քո աթոռին բազմած, ամբողջ աշխարհն էլ լսել է։ Այնտեղ տատիկ-մատիկ էլ կա՝ Սաֆարյան Սեդա և այլ պաշտոնավոր սողուններ, չվայելեք ձեր պաշտոնները։ Նիկոլ, ես քեզ ասել եմ, որ դու դավաճան ես, դու ո՞ւր ես գնալու, դու մենակ չես, օրը մեկ դավաճան եք բռնում՝ բաց թողնում, եթե դավաճան է, ինչո՞ւ բանտում չէ։ Նիկոլ, դու պետք է դատվես»։

 

Լիդա Առուշանյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի հոգին մարում է․ «Որպեսզի չմարի, պետք է փրկել Հայաստանն ու Արցախը նիկոլիզմից։ Փրկենք նիկոլիզմից, փրկվում է և թուրքից։ Պետք է ամրացնել կապը Սփյուռքի հետ։ Կրթության զարգացում, գյուղատնտեսության զարգացում, և ամենակարևորը՝ դավաճանի ձեռքերը կապում ենք մեջքին ու տանում դատաստանի։ Նիկոլ, դու նստելու ես»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ