28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Երբ ՔՊ-ն եկավ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ետևից, դուք լռեցիք և ուրախացաք. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՔՊ-ն եկավ…
 
Երբ ՔՊ-ն եկավ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ետևից, դուք լռեցիք և ուրախացաք, քանի որ Երկրապահ չէիք; երբ ՔՊ-ն եկավ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի ետևից, դուք լռեցիք և ուրախացաք, քանի որ «Իմ կուսակցությունը՝ ժողովուրդն է» կուսակցությունից չէիք; երբ դրանք եկան Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ետևից, դուք լռեցիք և ուրախացաք, քանի որ Հանրապետական չէիք; երբ նրանք եկան գեներալների ետևից, դուք լռեցիք, քանի որ զինվորական չէիք; երբ ՔՊ-ն եկավ ձեր երեխաների հետևից, դուք լռեցիք, քանի որ ձեր երեխաները զինապարտ չէին; երբ ՔՊ-ն ու նիկոլը անձամբ 5000 լուսավոր երեխու «մատաղ» արեց, դուք տխրեցիք, բայց լռեցիք, քանի որ ձեր երեխաները այդ ցանկում չէին, և թող Աստված կարոտ պահի նման ողբերգությունից; երբ դրանք ու ադրբեջանցիք եկան Հայաստանի սուվերեն տարածք և հողեր զավթեցին, դուք լռեցիք, քանի որ ձեր սեփական հողը չեր; Եվ այսպես 4 տարի շարունակ ՔՊ-ն ու նիկոլը քանդում են
 
Պետության հիմքերը, թալանում ու վաճառում ՀԱՅՐԵՆԻՔԸ, իսկ դուք շարունակում եք լռել:
Հիշե՛ք, ՀՊԱ՛ՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, երբ ամեն ինչ անդառնալի կետին հասնի և Դու՛ք ուշքի գաք ու փորձեք ձեր սխալներն ուղղել, ՔՊ-ն կգա ձեր ու ձեր ընտանիքների ետևից, ասեմ ավելին թուրքի հետ միասին:
Մի՛ լռեք…
 
Հ.Գ. Անցյալ շաբաթվա տվյալներով, կամուրջից ցած նետված մարդկանց թիվը հասավ 7-ի, երեկվա միջադեպի հետևանքով սպանվածների թիվը՝ 3։ Եվս 10 հայ ընտանիք դժբախտացան նիկոլի ու Քպ-ի պատճառով»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ