06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մի՛ մեղադրեք Աստծուն..այն, ինչ հիմա Աստված կարող է տալ փոքրիկ Սերյոժային, ոչ ոք չէր կարող նրան տալ այստեղ

ԱՐ հեռուստաընկերության “Ազդարար” լրատվականի տնօրեն Ալիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “…Զարմանում եմ ու շատ ցավում, որ կան մարդիկ, որոնք Գյումրիում կատարված աննախադեպ ու մարդու ուղեղի մեջ չտեղավորվող ոճրագործության ու սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի վերջին ճրագի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան համար մեղադրում են Աստծուն… պերմյակովը, եթե Աստված ունենար, չէր իրագործի այդ նախճիրը…ցավոք, Աստծո մասին մարդիկ հիշում են, երբ ծանր է, երբ անհաղթահարելի է, երբ ելք չի նշմարվում…

Ցավոք, մարդկության ճնշող մեծամասնությունը վաղուց ինքն է դարձել իր աստվածը, վաղուց ինքն իրեն է պաշտում, ինքն է իրեն ներում…ցավոք, մարդկության ճնշող մեծամասնությունը վաղուց ուրացել ու մոռացել է Աստծուն, ու երեւի նաեւ դրա համար է, որ պերմյակովի նման դեւի ծնունդները խաղաղ պայմաններում գլխատում են մի ամբողջ ընտանիք …

Չեմ կարծում, թե կա որեւէ մեկն էս աշխարհի վրա, որ ավելի բարեգութ է, քան Աստված ու մեկը, որ ավելի է ցավում Գյումրիում, Ֆրանսիայում, Նիգերիայում եւ այլուր ամեն օր կատարվող ոճրագործությունների համար, քան Աստված…

Աստված է՞ մեղավոր, որ այլասերությունն, ապականությունն ու անմարդկայնությունն այսօրվա քաղաքակիրթ աշխարհում դարձել են ապրելու նորմ…մի՛ մեղադրեք Աստծուն..այն, ինչ հիմա Աստված կարող է տալ փոքրիկ Սերյոժային, ոչ ոք չէր կարող նրան տալ այստեղ, այս օրեցօր դաժանացող ու գազանաբարո դարձող մոլորակի վրա…նա այժմ հանգիստ, ապահով ու երջանիկ է այնտեղ…այդ նույն Աստծո մոտ, որին մեղադրում եք նույնիսկ ձեր մեղքերի համար…

Աստված մեզ բոլորիս օգնական, որ այս դաժան իրադարձոթյունների պայմանում կարողանանք շարունակել մարդ մնալ…”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ