19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հակոբ Տարքչյանը պայթեցրեց ՛՛Եկեղեցիների համաշխարհային խորհրդի՛՛ գրասենյակը

40 տարի առաջ հիմնադրվեց Ազատագրության Հայ Գաղտնի բանակը: Այսինքն սկսվեց մի շրջան, երբ հայորդիները իրենց խիզախումներով կարողացան ահ ու դողի մեջ պահել թուրք դիվանագետներին: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ԱՍԱԼԱ-ի անդամները բացահայտեցին մի շարք մանրամասներ, որոնք Ցեղասպանության հիմնախնդիրը արթուն պահելու միտում ունեյին:

՛՛Սա մեթոդ էր, որը հնարավորություն էր տալիս արթնացնել Հայ Դատը ու աշխարհի ուշադրությունը սևեռել այս դատի վրա՛՛,-նշեց ԱՍԱԼԱ-ի անդամը:

Փաշաբեզյանը կարևորում է ԱՍԱԼԱ-ի դերն ու նշանակությունը պատմության մեջ:

՛՛Բայց արի ու տես, որ 15 տարվա իր ակտիվ գործնեության ընթացքում մարտիկների թիվը հազիվ՝ 50-60 էր:Առաջին գործողությունները, եթե նայում ենք 75 թվականից մինչև 79-80-ական թվականները ուժական այդ հատվածները հիմնականում մեկ պատանու էր վստահված՝ Հակոբ Տարքչյանին, ով 75 թվականին ընդամենը 17 տարեկան էր: Նա էլ հենց առաջին գործողությունը իրականացրեց. ՛՛Եկեղեցիների համաշխարհայաին խորհրդի՛՛ լիբանանյան գրասենյակը հոդս ցնդեցրեց՛՛,-նշեց Փաշաբեզյանը և հավելեց,որ վերոհիշյալ խորհուրդը կրոնական քողի տակ գործող մի կազմակերպություն էր, որը միջին արևելքի երկրներում հայաթափման ծրագիր էր իրականացնում:

Այս փաստը կարևորվում է Փաշաբեզյանի կողմից, քանի որ միջին արևելքի երկրների հայերը բավականին հայրենասեր էին ու հայկական ավանդույթներին կառչած, ապա այս ծրագիրը թիրախային էր:

 Նշվեց նաև, որ ԱՍԱԼԱ-ի մարտիկներից շատերը իրենց գործողությունները իրականացրել են Եվրոպական երկրներում, սակայն բանտարկությունից հետո նրանցից մի քանիսը հայրենիք են վերադարձել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ