27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ի՞նչ դատարան, էս ի՞նչ է խոսում, խի՞ Նիկոլին չեք կալանավորում, 5 հազար երեխու է սպանել». զոված զինվորների ծնողները հունից դուրս եկան ՔԿ պաշտոնյայի խոսքերից հետո

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հանդիպեց զոհված զինվորների ծնողների հետ, որոնք ակցիա են անում ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։

Նա ասաց, որ 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հայրը ձերբակալվել է, քանի որ բարձրաստիճան սպայի օրինական պահանջը չի կատարել։

Վարդանյանը նշեց, որ Գալեյանը կունենա փաստաբաններ, որոնք կարող են բողոքարկել ձերբակալման որոշումը, իսկ, եթե կորոշվի կալանքը որպես խափանման միջոց ընտրել, այդ ժամանակ արդեն դատարանում կներկայացնեն հակափաստարկներ։ Նրա այս խոսքից հետո ծնողները վրդովվեցին։

«Ի՞նչ դատարան, էս ի՞նչ է խոսում, խի՞ Նիկոլին չեք կալանավորում, 5 հազար երեխու է սպանել», – հայտարարեցին ծնողները։

Իրավիճակը լարվեց, Ռաֆայել Վարդանյանը ստիպված եղավ լքել տարածքը։

«Սպառնալիքի լեզվով մի՛ խոսեք», – կոչ արեց Վարդանյանը, ծնողներն էլ ավելի վրդովվեցին. «Ռաֆո՛, հենց սպառնում եմ, ասա՝ Գարիկին բաց թողեն»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ