26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հասկացա՛նք, պատերազմի ժամանակ զոհեր լինում են․ Լուսինե Բադալյան

Սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը հարձակվել էր և Հայաստանը պարտավոր էր պաշտպանել իր սահմանները ու մտնել այդ պատերազմի մեջ, հիմա ամբողջ աշխարհին անընդհատ համոզում են, որ Ալիևը մեղք չունի, Նիկոլը հրահրեց պատերազմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

 

«Վարչապետը պատերազմ չի հրահել։ Նա առաջին մարդն է եղե՞լ, որ ասել է Արցախը Հայաստան է և վերջ արտահայտությունը։ Երբ չորս տարի շարունակ ընդդիմադիր շրջանակները իշխանությանը մեղադրում էին հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու մեջ և այսօր գենետիկ անալիզներ են բաժանում աջուձախ, ի՞նչ եք կարծում, եթե հաղթեն և գան իշխանության, ամբողջ հասարակությունը դառնալու է սպիտա՞կ, այդ մե՞նք ենք հարությանը բաժանել սևերի ու սպիտակների, դուք տեսնո՞ւմ եք՝ ինչ կատարվում։ 2018թ-ից սկսած ես այդ բաժանումը դատապարտել եմ»,- ասաց Բադալյանը։

Անդրադառնալով ներկա իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներին՝ Բադալյանը ասաց․ «Ինձ կասե՞ք, հայրենիք հանձնել ի՞նչ է նշանակում, հասկցա՛նք, պատերազմի ժամանակ զոհեր են լինում, շատ եմ ցավում, խոնարհվում եմ բոլոր զոհերի հիշատակի, նրանց ծնողների առաջ, ամբողջ կյանքս անելու եմ, որ այդ մարդկանց վիշտը մի փոքր թեթևանա։ Ես համոզված չեմ, որ 7 շրջանները հանձելուց հետո Ադրբեջանի ախորժակը չէր մեծանալու, այսպիսի հարցերը կարելի է անընդհատ քննարկել։ Երբ ամեն առիթով կանգում, մեր հայրենակիցներին ասում են թուրք, և փորձում ենք այդպիսով հայրենասիրություն ցույց տալ, ավելացնում են Ադրբեջանի միջազգային բողոքները»,- ասաց Լուսինե Բադալյանը։

 

tert.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ