Խելք, միտք, կամք՝ վերջը էս երկիրը երկիր դարձնելու
ԲՀԿ վարչության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 2014-ն ավելի շատ կորուստների տարի է համարում: ՛՛Կորուստների տարի պետք է որակել, մասնավորապես մենք կառավարություն ենք փոխել 2014 թվականին, իսկ դա նշանակում է, որ մենք դժգոհ ենք եղել կառավարությունից, մենք ներդրումներ չենք ունեցել, խիստ պակասել են ներդրումները, մենք արտագաղթի որոշակի տեմպեր ենք ունեցել:
Հակված չեմ բացասական միտումներն ու երևույթները թվարկելու, բայց մենք բացասական առումով շատ ավելի մեծ պահեր ենք ունեցել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Այս տարվանից նախկին պատգամավորը նախընտրում է լավ բաներ սպասել՝ որպես քաղաքացի ու երկիրը սիրող մարդ: ՛՛Հասկանում եմ, որ բազմաթիվ խոչընդոտներ գոյություն ունեն, բայց ես կուզենայի մեր իշխանություններին խելք, միտք, կամք՝ վերջը էս երկիրը երկիր դարձնելու՛՛,-նշեց նա: