Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմությանը փակ ֆորմատով հանդիպման առաջարկ է արել. Ռուբեն Ռուբինյանն է միջնորդը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը հանդիպման առաջարկ է արել։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն հայտարարեց, որ քննարկում է ունեցել վարչապեետի ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։
«Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկման արդյունքում, նաև քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանն առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի ու ընդդիմադիր խմբակցությունների միջև. ընդդիմադիր մեր խմբակցություններն ասել են, որ այդ ֆորմատն ընդունելի չէ, ես, վարչապետի հետ քննարկելով, արել եմ երկրորդ առաջարկը՝ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում ԱԺ խորհրդի ֆորմատով. ոչ դրական, ոչ բացասական պատասխան չեմ լսել», – հայտարարեց Ռուբինյանը։
Նա ընդդիմադիրներին կոչ արեց հստակ պատասխանել առաջարկին, ոչ թե գալ Ազգային ժողով ու հայտարարել, որ կան հրատապ հարցեր, որ իշխանությունը չի ուզում քննարկել։