23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա, ներմուծումներ առաջիկայում հնարավոր կլինի կատարել Ռուսաստանից. ՊԵԿ նախագահ

Հայաստանը հացահատիկ, շաքարավազ ու ձեթ հիմնականում ներկրում է Ռուսաստանից, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Բավական մեծ մասնաբաժին ունի նաև Ուկրաինան ու հիմա Ուկրաինայից հնարավոր չէ ներմուծումները կատարել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը որոշակի որոշումներ է կայացրել ու այդ հարցը առաջիկայում կքննարկվի», – նշեց Բադասյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ խանութներից չարդարացված մեծ գնումներ են արել, ինչի հետևանքով որոշ խնդիրներ են առաջացել. նույն խնդիրը կա նաև Ռուսաստանում, բայց որոշումները վեջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան ներկրվող ապրանքատեսակների վրա։

ՊԵԿ նախագահը նշեց, որ պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա, ներմուծումներ առաջիկայում հնարավոր կլինի կատարել Ռուսաստանից։

«Առաջիկայում որոշումները կընդունվեն կամ որևէ ակտում փոփոխություն կկատարվի», – նշեց Բադասյանը։

Դիտարկմանը, որ Ռուսաստանն էլ, կարծես, արդեն հացահատիկի պաշարի խնդիր ունի, այդ դեպքում ինչպե՞ս են Հայաստան ուղարկելու, ՊԵԿ նախագահն ասաց, որ ՌԴ-ում կան բավարար պաշարներ, որոնք կարող են ներմուծվել Հայաստան։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ