23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը սահուն կերպով փորձում են դարձնել «Էրմենիստան». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  eduardsharmazanov  տելեգրամյան իր ալիքում գրել է.

 

«Հայաստանը սահուն կերպով փորձում են դարձնել «Էրմենիստան»։

Բազմիցս նշել եմ,որ 2018-ին ապագա կապիտուլյանտներն իշխանության են «բերվել» շատ հստակ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով։

Ո՞րն է այդ խնդրի էությունը։

Ամեն գնով «կարգավորել» Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։

Հենց այդ պատճառով էին սրանք լռում,երբ Բոլթոնը հայտարարում էր,որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից։

Իսկ ինչպե՞ս դա անել։

Ինչպես ցույց տվեցին վերջին տարիները՝ զիջելով ու տալով ամեն ինչ:

Սա է եղել «չարաբաստիկ հեղափոխության»աշխարհաքաղաքական նպատակը։

Իսկ ի՞նչ պետք է արվեր այդ նպատակին հասնելու համար։

Վարկաբեկել հաղթանակի խորհրդանիշ հերոսներին՝ կպցնելով զանազան պիտակներ։

Նսեմացնել Արցախյան եւ Ապրիլյան պատերազմների հաղթական նշանակությունը։

Հարձակվել ազգային ինստիտուների՝ եկեղեցու,բանակի եւ դպրոցի վրա։

Այս ամենը «սահուն» արվում էր,իսկ մեր հակափաստարկները,պայքարն ու ակցիաները ներկայացվում էին որպես «նախկինների» ռեւանշի փորձ։

Արդյունքում ապագա կապիտուլյանտներն ու նրանց սպասարկող ուժերը բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրեցին հաղթանակած մարդկանց, իսկ փոխարենը «կառուցողական» կարգեցին թշնամի պետության ղեկավարին։

Իսկ այսօր արդեն ռեժիմը ,թուրքական «բայրաքթարի» սպառնալիքը մոռացության տալով, խոսում է խաղաղության դարաշրջանի,թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «հարաբերություններ կարգավորելու» մասին,քանի որ արդեն իսկ բավարարել է նրանց գրեթե բոլոր նախապայմանները։

Պատահականությու՞ն է սա,թե՞՝ ոչ։

Հիշեցնեմ,որ Ադրբեջանի ղեկավարն էր ասում,որ 2018-ի «հեղափոխությանն» ինքն աջակցություն է ունեցել։

Հիշենք ,որ իշխանության գալուց անմիջապես հետո ապագա կապիտուլյանտը հայտարարեց բանակցությունը սեփական կետից սկսելու մասին, իսկ Արցախի խնդրի բանակցային բովանդակության վերաբերյալ տեղեկանում էր ոչ թե Հայաստանի նախկին նախագահներից,այլ՝ «կառուցողական Ալիեւից»։

Հիշենք,որ պատերազմի առաջին օրերին նա էր հայտարարում,թե չի դիտարկում միջազգային ու ռուս խաղաղապահների մուտքը Արցախ։

Ավելին .անանուն հոդված էր հրապարակվում իր հարազատ թերթում,որտեղ Թուրքիայի հետ ուղիղ բանակցելու առաջարկ էր արվում։

Ու այս ամենը պատերազմի ժամանակ։

Հիմա նրանք իրականացնում են պանթուրքիզմի երազանքը՝ Հայաստանին զրկելով աշխարհաքաղաքական ինքնուրուրն գործոն լինելու հեռանկարից։

Ապաշրջափակում ասվածն էլ ընդամենը թուրքական ծրագիր է։

Թուրքիայի հետ հարաբերություններ « կարգավորելու» գինը լինելու է Հայաստանը փաստացի «թուրքական վիլայեթ» դարձնելը։

Դեպքերի նման զարգացման արդյունքում ակնհայտ է,որ ժամանակի ընթացքում ռուսական ռազմաբազայի անհրաժեշտություն Հայաստանում այլեւս չի լինի, իսկ «պետության» արտաքին քաղաքական վեկտորը վերջնականապես կփոխվի։

Այդ ժամանակ նոր կավարտվի 2018-ի «հեղափոխությունը»։

Սա է «հեղափոխության» արտաքին նախագծողների սցենարը։

Այս ամենն իրականություն կդառնա,եթե մենք շարունակենք «դիտորդ» մնալ։

Հ.Գ. Մեր բոլոր դժբախտությունների պատճառը նախ մեր մեջ պետք է փնտրել։

Գարեգին Նժդեհ»:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ