02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր ՀԱՅՐԵՆԻՔ Արցախը քանդեցին բոլոր ժամանակների պոռոտախոս ու գլուխգովան հայերը. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ազատ Անկախ Արցախը իր պատմության ընթացքում այսքան անտեր ու անտեսված չի եղել երբեք, ինչքան սրանց ղեկավարման 4 տարիներին:
 
Հենց այս պահին Արցախի նկատմամբ տարվում է միտումնավոր քաղաքականություն, ինչի արդյունքը լինելու է էլ ավելի հայաթափել և նախապատրաստել վերջին փուլը՝ հողերի հանձնումը թշնամուն:
Անկեղծ ասած ես մի բանի վրա եմ զարմանում, մենք ոնց ենք կարողացել մի քանի հազար տարի պահել հայ Ազգի գենը. «հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել» Հրանտ Մաթևոսյան:
Մեր ՀԱՅՐԵՆԻՔ Արցախը քանդեցին բոլոր ժամանակների պոռոտախոս ու գլուխգովան հայերը: Հիմա էլ բերանները ջուր առած լուռ հետևում են:
 
Հ.Գ. Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան:
ՆժԴԵՀ»:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ