23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արարատը` Մևլութի հարկի տակ, մուրացկանի քաղաքականության հերթական արարն էր բեմադրում. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Արարատը` Մևլութի հարկի տակ, մուրացկանի քաղաքականության հերթական արարն էր բեմադրում: Այսինքն ո՞նց չաներ, տերերն ասել են, իրենք էլ որպես տարածաշրջանային մատուցող` կատարել են:
 
Ազգակործան բոսյակները, կարծում եմ գիտեն, որ շատ վատ բան են անում, ու թուրքերի հետ հիմա չարժե խաղեր տալ (եթե չանեն, թուրքերը նիկոլականների վերջը կտան, եթե անեն` թուրքերը Հայաստանի վերջը կտան):
Որպեսզի շեղեն Հայրենիքի հանդեպ, իրենց հերթական դավադրությունը, և մի փոքր էլ իբրև թե արդարացում գտնեն, ֆեյսբուքում հայ-թուրքական նախկինում եղած կարգավորման գործընթացից հիմար համեմատություններ ու նկարներ են տեղադրում:
 
Ա´յ քաղաքական շերեփուկներ, դուք ինչպե՞ս եք կարողանում համեմատել Արաքսի ամբողջ հովիտն ու Շուշիից մինչև Օմարի բարձունքները վերահսկող, անվտանգ զարգացող 2009թ. Հայաստանը, ձեր` թավշյա բոսյսկներիդ կողմից քանդված ու ծնկի իջեցված 2022թ. խղճուկ Հայաստանի հետ:
 
Ա´յ ռեգիոնալ «պերոնի» վրայի քաղաքական ջեբկիրներ, դուք մի՞թե այդքան տգետ եք, որ 2009թ. կայուն աշխարհում չստացված գործընթացը, փորձում եք իրագործել 2022թ. պայթյունավտանգ աշխարհում:
Ձեր բախտը բերել է մի հարցում, որ Հայաստանի բնակչության որոշ հատվածը գրագիտություն չունի, ու ձեզ դեռևս հաջողվում է էշի տեղ դնել նրանց ու հիմար համեմատություններով ձեր ազգակործան դավադրությունն առաջ տանել» :
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ