23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՏՈՂ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է Հադրութից 20 կմ հյուսիս-արևմուտքˋ Տողասարի արևելյան լանջինˋ 900 մ բարձրության վրա։ Այն զբաղեցնում է 1567 հա տարածք: Համայնքի տարածքում են գտնվում «Շենին», «Սալմանեն» և «Կոսեն» աղբյուրները։
Նշենք, որ Տողը հիշատակվում է 7-րդ դարից։ 10-րդ դարում ունեցել է 10 հազար բնակիչ։ 16-րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը, 17-րդ դարումˋ բերդաքաղաք։ Այն ունի հնագույն պատմություն։ Պատմական աղբյուրներում Տող բերդաքաղաքը հանդես է գալիս արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի ժամանակներից։
«Խամսայի մելիքության» իշխանության գլխավոր կենտրոնը հենց Տող ավանն էր։ Այստեղ էլ կառուցվել է ապարանք, որը Մելիք-Եգանի (Մելիք-Ավան-խան) մելիքանիստ-պալատն էր։ Տողի մելիքական ապարանքը, Արցախի նմանօրինակ հուշարձանների շարքում, ստույգ թվագրված ամենավաղ կառույցներից է և ժամանակին պաշտպանական բնույթ է ունեցել։ Պալատական համալիրը ստեղծվել է 18-րդ դարի 20-30-ական թվականներին, որը լրիվությամբ կառուցվել և իր ամբողջական տեսքն է ստացել միայն 19-րդ դարի կեսերին։
Բազմաթիվ խաչքարերը և տապանաքարերը, եկեղեցիները և հին ամրոցները, դղյակները, քարանձավները, արտադրական և կենցաղային բնույթի տարբեր կառույցները, որոնք գտնվում են գյուղում և մոտակայքում, Տողի պատմական մեծ նշանակության վառ ապացույցներն են։
 
Գյուղի գրեթե բոլոր տները երկհարկանի էին, որոնցից շատերի առաջին հարկը երկրորդից բաժանված էր կամարակապ կառույց թաղբանդով, որպես կանոն: Տողում, հատկապես նրա հին այգիներում, հաճախ են հանդիպում փոքրիկ հին գինեգործարաններ` մեծ կարասներով։ Սովորույթի համաձայն երեխայի ծննդյան օրը նրա ծնողները հողի մեջ էին թաղում կարմիր գինով լի կարաս (դրանց տարողությունը սովորաբար կազմում էր 150-300 լիտր)։ Այդ կարասները բացում էին 15–20 տարի անց, երեխայի հարսանիքի օրը։
Մեկ այլ սովորույթի համաձայն, որդուն պատերազմ ուղարկելուց, նրա պատվին ծառ էր տնկվում։ Դարերի ընթացքում այդ ծառերը վերածվել են ընդարձակ այգիների, երբեմնի քարքարոտ լանջերում։ Հավելենք, որ մինչև օկուպացիան Տողի մելիքական ապարանքում անցկացվում էր ամենամյա Արցախյան գինու փառատոնը։
Գյուղում և շրջակայքում են Քթիշբերդ (IX-XIII դդ.), Գտչավանքը (1241-1246 թթ.), Սուրբ Հովհաննես եկեղեցի (Տող) (1736թ.), Սուրբ Վարդան (17–րդ դար), Սուրբ Ստեփանոս Նախավկայի (13–րդ դար) եկեղեցիները, կան խաչքարեր, գյուղատեղիներ, գերեզմանոց (XVII-XIXդդ.), Ապարանք (1737 թ.)։ Վերականգնվող մելիքական ապարանքը ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Հաշվառված է 97 հուշարձան[10]։
Հանձնելուց առաջ, Տողի բնակչությունը կազմում էր 756 մարդ, կար 203 տնտեսություն։ Գյուղում հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ և այգեգործությամբ»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ