23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ցեղասպան պետությունը չի կարող խաղաղություն բերել մեր տարածաշրջանին». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վարձկանների և ահաբեկչական խմբավորումների հետ սերտորեն համագործակցող թուրք-ադրբեջանական տանդեմը, որն ի դեպ նույն ձեռագրով սատարում է նաև Զելենսկիի իշխանությանը, Արցախ մտնող գազատարը պայթեցնելով, ըստ էության, քայլ է անում ՌԴ-ի դեմ, որի խաղաղապահ ուժերը տեղակայված են Արցախում։

 Այս ագրեսիայի դեմ, ՀՀ գործադիրն ու օրենսդիրը հերթական անգամ աչք են փակում, որովհետև իրենց թվում է քար լռությամբ, դիտորդի կարգավիճակ ունենալով, այս պայթունավտանգ զարգացումների համատեքստում, կկարողանան պահել իրենց լպրձուն քաղաքական գիծը։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ լավ հասկանում է, որ թեև իրենց հաջողվեց իրենց գովերգող, պրոթուրքական այս խմբակ-իշխանության օգնությամբ օկուպացնել Արցախը և այդպիսով՝ Հարավային Կովկասում գերակա դիրք զբաղեցնել , միևնույնն է տարածաշրջանից դուրս շպրտվելու իրենց ժամանակը մոտենում է։

 Ցեղասպան պետությունը չի կարող խաղաղություն բերել մեր տարածաշրջանին։

Կայուն խաղաղություն կարող է և պետք է բերի միայն ազգային իշխանությամբ Հայաստանը։ Իսկ այդ խաղաղությունը, բոլորն էլ լավ գիտակցում են, որ ռեալ կարող է լինել միայն այս պրոթուրքական իշխանությունից ազատվելու դեպքում։

 

Այս ամենը շատ լավ գիտեն և մեր դաշնակիցները, և թշնամիները, իսկ այս իրավիճակում մեր ժողովուրդն արդեն ինքը պետք է որոշի, պայքարել հանուն խաղաղությա՞ն, թե՞ պառակտված մնալով՝ դառնալ գործիք այս կամ այն քաղաքական միավորի ձեռքին։

Պետք է հստակ գիտակցել, որ քաղաքական շահը կարող է փոփոխվել, բայց Հայրենքը ու Խաղաղությունը մնայուն արժեքներ են, որոնց համար բոլորս միասին պետք է Ուժ դառնանք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ