07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սա շարունակում է քարոզել «թուրք-ադրբեջանական օրակարգը». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նիկոլի «ֆրանսիական» ելույթը ստիպված կարդացի…
Անատամ ու վտանգավոր թեզեր պարունակող վախվխորած ելույթ էր։
Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին ոչ մի բառ։
Ադրբեջանի հանցագործությունների մասին ոչ մի խոսք։
Շուշին ու Հադրութն օկուպացնելու մասին ոչ մի բառ։
 
Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառակուսի կմ գրավելու մասին ոչ մի խոսք։
Թուրք-ադրբեջանական սպառնալիքի մասին ոչ մի խոսք։
Թուրքական ժխտողականության դեմ պայքարի մասին ոչ մի խոսք։
Ավելին. կապիտուլյանտի կարծիքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ոչ թե ամեն ինչ անեն հիմնարար սկզբունքների /այդ թվում ինքնորոշման իրավունքի/ կյանքի կոչելու, այլ ընդամենը նրանց «միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և կնպաստեն հաղորդակցության ուղիների բացմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը»։
Խրոխտ ձայնով սա շարունակում է քարոզել «թուրք-ադրբեջանական օրակարգը»։
Հ.Գ. «Զատո» ասեց՝ թանկագին Էմանուել»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ