23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Թանկացումները և գործող իշխանությունը իր փնթի ու անտաղանդ աշխատանքի պատճառով խժռում են ժողովրդին, իսկ ժողովուրդը դեռ լսում ու հավատում է պոպուլիզմի և ստերի մեծն վարպետ Նիկոլին». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Էլեկտրաէներգիայի և ջրի թանկացմանը հաջորդեց գազի թանկացումը (ապրիլի մեկից): Տնտեսության այս երեք բաղադրիչները իր հերթին բերելու են սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների զգալի թանկացմանը, ինչը մենք արդեն տեսնում ենք (շաքարավազ, հավկիթ, կաթնամթերքի և այլն)։

Ռուսաստան-Ուկրաինա առճակատումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի տնտեսության վրա, ինչպես նաև մեր հայրենակիցների, ովքեր գտնվում են Ռուսաստանում, Ուկրաինայում արտագնա աշխատանքների, որոնք իրենց ընտանիքներին ամսական փող են ուղարկում, որ հարազատները ապրեն։

Թանկացումները և գործող իշխանությունը իր փնթի ու անտաղանդ աշխատանքի պատճառով խժռում են ժողովրդին, իսկ ժողովուրդը դեռ լսում ու հավատում է պոպուլիզմի և ստերի մեծն վարպետ Նիկոլին:

Ժողովուրդ ջա՛ն, այ ձեր ցավը տանեմ, ինչքա՞ն ենք դեռ հավատալու Նիկոլի ստերին, զառանցանքներին նախկինների «թալանի ու մեղքերի մասին», չորս տարի է անցել, ձեր կյանքում ինչ-որ բան փոխվե՞լ է, բացեք ձեր աչքերը և սառնարանները ու ինքներդ համոզվեք, որ գնալով ավելի է ծանրացել ու ծանրանում ձեզ վրա դրված բեռը, իսկ դրա փոխարեն Նիկոլը և իր մերձավոր շրջապատը տժԺում է բյուջեի հաշվին ու օր օրի հարստանում: Մենակ չասեք ինձ, որ նայի մեր փրկիչը դաժէ իր ատամները չի սարքում, ես էտ լոլոներին չեմ հավատում, նա կեղծ է ոտից գլուխ, կեղծիքի ու պոպուլիզմի արքա՝ Նիկոլ»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ