23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՈՒԽՏԱՁՈՐ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան մասում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 31 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 72 կմ հեռավորության վրա։ Լեռնային համայնք է, ունի 902. հա տարածք, որից 720 հա գյուղատնտեսական նշանակություն, 119 հա անտառային հողեր։
 
Գյուղում են գտնվում «Հոսող» և «Անտառային ջրեր» աղբյուրները։
Գյուղի տարածքում է գտնվում 1692 թվականին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին և 18-19-րդ դարերի գերեզմանոցը:
Ուղտախաձորի բնակչության թվաքանակը կազմում էր 309 մարդ, գյուղում կար 80 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 46 աշակերտներ»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ