23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Այս 30 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանն ամենակամային, խելացի այրերից մեկն է». Խաչատուր Սուքիասյան

«Ես մի գիտակցություն ունեմ, որ ՀՀ հիմքերը պետք է ամուր լինեն, անձերը երկրորդական են, էս կարգի քաղաքական մտքերն ու քաղաքական լրագրողները խայտառակ սխալ են մեր երկրի համար, որովհետև հասարակության կարծիքը, Հայաստանի նկատմամբ սերը կորցնում են։ Տարիներ շարունակ, ամեն օր ու ժամ ֆեյք ու սուտ լուրեր են տարածում, ես դրան դեմ եմ, ուզում եմ՝ Հայաստանը լինի ամուր և կայուն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Խաչատուր Սուքիասյանը։

Նա ընդգծեց, որ ցանկանում է, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա, քանի որ առանց դրա երկիրը չի կարող զարգանալ, ավելին, առանց իր հարևանների հետ լավ հարաբերությունների՝ նույնպես չի կարող զարգանալ։

«Այս 30 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանն ամենակամային, խելացի այրերից մեկն է։ Անկախ նրանից՝ նրան ով ինչ կհամարի, կամ չի համարի, այս ամբողջը մարդկանց ուղեղների մեջ ուղղակի մարդկանց թունավորելու, տարբեր կարծիքներ հայտնելու, քաղաքական, փոքր կուսակցական շահն առաջ մղելու խնդիր է։ Ես առաջնորդվում եմ միայն ու միայն պետական շահով, ինձ համար կուսակցական, խմբակային նեղ շահերն անընդունելի են։ Բոլոր այն բացթողումները, որոնք խարխլելու են Հայաստանի հիմքերը, շատ արագ պետք է շտկվեն»,- ասաց նա։

Նա ասաց, թե իր մոտ կարծիք է ձևավորվել, ինչի մասին ցանկանում է անպայման կիսվել լրագրողների հետ՝ շեշտելով, որ այսօր առավոտյան ՀՀ նախագահի ընտրելու համար բոլորը եկել են խորհրդարան, և ինքը տեսել է նախագահի ինստիտուտի նկատմամբ ընդդիմադիրների վերաբերմունքը, տեսել է նրանց հագուստը, ինչն իր համար ցավալի է։

«Մենք պետք է ունենանք պետություն, և պետություն ունենալու համար բոլոր նրբությունները շատ կարևոր են։ Ես նկատի ունեմ ընդդիմության մեր գործընկերներին, որոնք գիտեին, որ 5-10 րոպե էին լինելու ընդհանուր սրահում, և այդ հագուկապն արդեն հուշում էր և վերաբերմունք էր ՀՀ սահմանադրությանը։ Դե, որ այդպես է, թող շատերը շորտերով գան, էլի։ Եթե իշխանական պատգամավորների մեջ տեսել եք տապչկեքով պատգամավորների, ապա կարող եք նկարել ու ցույց տալ»,- ասաց Խ. Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը սպորտային կոշիկներով էր գալիս խորհրդարան, ինչը ֆիքսել ու հրապարակել էին շատ լրատվամիջոցներ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ