01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանություններից որևէ մեկի մտքով կամ երազում անգամ չի կարող անցնել վերահսկել ընդդիմության գործողությունները. Հայկ Մամիջանյան

Հայաստանում ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից. հեքիաթներ են, թե ՔՊ-ն է առաջադրել նախագահի թեկնածու կամ մեկ այլ բան, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։

«Էս մարդն ընտրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, աշխատելու է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ։ Պարոն Խաչատուրյանը Հանրայինի եթերում բառացի ասել է. «Ես այս քաղաքական թիմի անդամ եմ»։ Վերկուսակցական արբիտր, անաչառություն, զսպումներ, հակակշռումներ, այս ամեն ինչը մոռացվում է այդ նախադասությունից հետո», – ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, թե նախագահի ընտրության գործընթացը լեգիտիմացնելու ցանկություն չունեն։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը:

Լրագրողի դիտարկմանը, թե ստացվում է, որ ընդդիմության գործողություններն էլ է Նիկոլ Փաշինյանը վերահսկում, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.

«Իշխանություններից որևէ մեկի մտքով կամ երազում անգամ չի կարող անցնել վերահսկել ընդդիմության գործողությունները»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ