Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք.Արտակ Զաքարյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2022/02/181086795_10225200627546440_5909273358854156988_n-2.jpg)
«ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ՀԱԿԱԿՈՒ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում, այն Հադրութից գտնվում է 23 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 67 կմ հեռավորության վրա։ Լեռնային համայնք է, ունի 398 հա տարածք, որից 184 հա գյուղատնտեսական նշանակություն, 191 հեկտար անտառային հողեր։
Գյուղի տարածքում առկա են «Շենին» և «Քյուլակեն» աղբյուրները։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (1621 թ.), գերեզմանոց (17-19-րդ դարեր), խաչքար (17-րդ դար), ջրաղաց (19-րդ դար), ընդհանուր առմամբ գյուղում հաշվառված է 11 հուշարձան։ Նշենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում այն նաև անվանում են Գյուղամեջի եկեղեցի։ Եկեղեցու պատերը շարված են մանր ու կոպիտ մշակված քարերով ու կրաշաղախով, կամարները, դռան և լուսամուտների բացվածքները շարված են սրբատաշ քարերով։ Եկեղեցու միակ մուտքը գտնվում է հարավային մասում։
Համայնքի բնակչությունը մինչև բռնակցումը կազմում էր 142 մարդ, կար 39 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 38 աշակերտեր»։
![](https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t39.30808-6/274723624_10227031353593447_4992685446240251559_n.jpg?stp=dst-jpg_s600x600&_nc_cat=102&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=muzUOdssWwcAX89sxPg&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=00_AT-wLYIFES-QL8WmTOGs0MxKDTPP6zC5aGY2ycC25bQW7Q&oe=6221378B)
![](https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t39.30808-6/274594699_10227031354713475_8496840541013579078_n.jpg?_nc_cat=101&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=Tzz6ohR6mJAAX_iI74y&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=00_AT9wBy8mZItduoYCghhWxkbatft6t-B-7YJd5hRBV_HXqA&oe=622177F1)
![](https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t39.30808-6/274348702_10227031356673524_9210563409216562588_n.jpg?stp=dst-jpg_s600x600&_nc_cat=102&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=C2j8dGRV-7IAX9qa_Z8&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=00_AT_9FXvzzaeKhETMjVadDDgV6XGaJZqPo7tyBcnydOrasA&oe=6221BD07)
![](https://scontent.fevn6-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/274724075_10227031356113510_2048693194926070198_n.jpg?stp=dst-jpg_s600x600&_nc_cat=110&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=s826-3zZ-DIAX9CRye1&_nc_ht=scontent.fevn6-1.fna&oh=00_AT9Xy6gQ4JCRD2_ovC9H8zuhhiEnCbKLhdmXj4N-s-sr2g&oe=6221A09B)
![](https://scontent.fevn6-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/274410923_10227031357393542_4386728066151988859_n.jpg?stp=dst-jpg_s600x600&_nc_cat=103&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=wNEUSOeT58EAX8f2P-9&_nc_ht=scontent.fevn6-1.fna&oh=00_AT8JJuGnt4ougLfk219xxXSdPg2lPVjHCye4s0DnIoW-8A&oe=622123C9)