22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ ներկայացուցիչը ԵԺԿ երիտասարդական կազմակերպության հավաքին խոսել է գերիների հարցի մասին

Օրերս Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի է ունեցել ԵԺԿ երիտասարդական կազմակերպության (YEPP) հավաքը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:

ՀՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքին մասնակցում էին ավելի քան 80 երիտասարդ քաղաքական գործիչներ շուրջ 32 երկրների տարբեր քրիստոնեադեմոկրատական կուսակցություններից։  Ծրագրի շրջանակներում մասնակիցները մի շարք հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել ինչպես իտալացի քաղաքական գործիչների, այնպես էլ ԵՄ ինստիտուտների ներկայացուցիչների հետ։

Խորհրդի հավաքի ընթացքում Լիլիթ Բեգլարյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել տարածաշրջանում ներկայիս իրավիճակը, անդրադարձել ադրբեջանական ագրեսիային, վարձկանների ու արգելված զինատեսակների օգտագործմանը, ռազմագերիների հարցին, մշակութային ժառանգության ոչնչացմանը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարևորությանը, խոսել է նաև Հայաստանում ժողովրդավարության ոտնահարումների մասին։

«ՀՀԿ-ն թե պատերազմի ընթացքում, թե հետպատերազմյան շրջանում մշտապես կապի մեջ է եղել մեր գործընկերների հետ, ներկայացրել իրավիճակը։ Ելույթիս ընթացքում նաև շնորհակալություն եմ հայտնել կառույցի անդամներին պատերազմի ընթացքում արված հայտարարության համար։ Բարձր ենք գնահատում մեր երկկողմ ու բազմակողմ կապերը և շարունակելու ենք աշխատանքը համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,-նշել է Լիլիթ Բեգլարյանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ