23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե մեր երկրում լիներ իշխանություն, ապա Սերժ Սարգսյանի հարցազրույցը կծառայեր որպես բացերը հղկելու և ավելի ամրացած բանակցային սեղանի շուրջ նստելու առիթ. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Եթե մեր երկրում լիներ իշխանություն, ապա Սերժ Սարգսյանի հարցազրույցը կծառայեր որպես դիվանագիտության բացերը հղկելու և ավելի ամրացած բանակցային սեղանի շուրջ նստելու առիթ:
 
Բայց մեր երկրում ոչ թե իշխանություն է, այլ դավաճան պատեհապաշտների խմբակ, դրա համար էլ հարցազրույցից հետո էլի դիմել են ալիևին որպեսզի նախագահի մտքերն աղավաղելու ձևերը սովորեցնի:
Այս անգամ հայաստանի ու Արցախի մասին ալիևի մտքերը վերարտադրելը բաժին էր ընկել նիկոլի ամենաախքին: Երևի պաշտոնի անվանումը մշտապես հապավումով կարդացածին իմաստ էլ չունի բացատրել, որ դու Հայաստանի անվտանգային առաջնահերություններից պիտի խոսես, ոչ թե թուրքի: Անհույս է սրան նաև խորհուրդ տալ կարդալ, որովհետև սրանց ֆունկցիոնալ համալիրությունը սկսվում և ավարտվում է նիկոլի ու ալիևի նույնական մտքերն անգիր անելով:
Պոպովը, համանախագահները, համանախագահող երկրների ԱԳՆներն ու ղեկավարները բազմիցս խոսել են հանրաքվեի անհրաժեշտության, բանակցային կարգավորումների անկյունաքարային կարգերի մասին:
Ու վերջին հաշվով, խիստ կասկածում եմ, որ արմեն անունովը նայել է նախագահի հարցազրույցը: Ասել է այն, ինչ պետք էր պաշտոնին մնալու համար:
 
Սրանց երևի պետք է արդեն ասել իրենց թողած ժառանգության մասին: Օրինակ, Ախք արմենի թողած ժառանգությունը մնալու է ՀԱՊԿ-ին չստացված նամակ գրող, նիկոլի почтальон:
Իսկ դավադիրները սովորաբեր մի քանի տասնյակ ուսապարկի մեջ տեղավորվող դավաճանությունների փաստակազմից որպես ժառանգություն այլ բան չեն թողում»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ