26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կապսի ջրամբարի տնտեսական օգուտները. Սեւանի “ծանրաբեռվածությունը” կնվազի

Օրերս, ՀՀ կառավարությունը Գերմանական ազգային բանկի (KFW) հետ կնքեց դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր, որոնք ուղղվելու են Կապսի ջրամբարի վերականգմանը:

Կապսի ջրամբարի կառուցումը սկսվել էր դեռևս 1985թ., կատարվել էր շինարական աշխատանքների մեծ մասը, սակայն 1992թ.-ին դադարեցվում են շինարարական աշխատանքները: Ջրամբարը ժամանակի ընթացքում շարքից դուրս է գալիս և այժմ մեծ վտանգ է ներկայացնում Գյումրի քաղաքի համար:

Վարկային համաձայնագրով նախատեսվում է 50 մլն. եվրո վարկ, 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Պարտավճարը կազմում է 0.25%: Կառավարման վճարը վճարվելու է միանվագ, որը կազմում է վարկի գումարի 1%-ը: Իսկ դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2 մլն. եվրո դրամաշնորհ:

Կնքված համաձայնագրերով նախատեսվում է իրականացնել Կարսի ջրամբարի վերականգման 1-ին փուլը: Առաջին փուլով նախատեսվում է վերականգնել գոյություն ունեցող կիսակառույց պատվարը՝ հասցնելով ջրամբարի տարողությունը 25 մլն. մ³ ծավալի, և կառուցել ինքնահոս խողովակաշար:

Կառուցվող ջրամբարը թույլ կտա մեխանիկական եղանակով ոռոգվող շուրջ 1248 հեկտարը ոռոգել ինքնահոս եղանակով, որի արդյունքում շրջանառությունից դուրս կգա ներկայումս գործող 8 պոմպակայաններ, ինչի շնորհիվ տարեկան կխնայվի 1,3 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կավելանան 952 հա նոր ոռոգելի հողատարածքներ, հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը կրկնակի կավելանա, ընդհանուր առմամբ` տարեկան 2500 տ լրացուցիչ բերք կհավաքվի:

Հայաստանի ամենաաղքատ մարզում Կապսի ջրամբարի և ինքնահոս համակարգի կառուցումը` կխթանի գյուղատնտեսության զարգացմանը: Մարզում կնվազի գործազրկության աստիճանը, որի հետևանքով կավելանա նվազագույն աշխատավարձը, և կաճի մարզի բնակչության կենսամակարդակը: Այդպիսով Կապսի ջրամբարը ավելի մեծ տնտեսական օգուտներ կապահովի երկրի համար, քան դրա վրա կատարված ծախսերն են:

Երկրորդ փուլով նախատեսվում է ջրամբարի տարողությունը հասցնել 60 մլն. մ³ և ինքնահոս խողովակաշարը հասցնել Թալինի տարածաշրջան, արդյունքում կապահովվի շուրջ 20,5 հազ. հեկտար հողերի հուսալի ոռոգում:

Հիշեցնենք նաև, որ Կապսի ջրամբարը պատկանում է այն ջրամբարների շարքին, որոնց շահագործումը կնվազեցնի Սևանա լճի բեռը:

Հայկ Մարտիրոսյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ