20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

“Լեւոն Հայրապետյան. կալանված ազատություն” /վիդեո/

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել “Լեւոն Հայրապետյան. կալանված ազատություն” վավերագրական ֆիլմի պրեմիերան: ֆիլմում ներկայացված է հայ գործարարի կյանքն ու աշխարհայացքը, ինչպես նաև լույս է սփռվում նրա հետ կապված քրեական գործի մի շարք հանգամանքների վրա:

Ֆիլմում բարերարի մասին իրենց վերաբերմունքն են արտահայտում ռուսաստանյան քաղաքական եւ մշակութային վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը և այլոք:

Հիշեցնենք, Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին “Դոմոդեդովո” օդանավականում, որտեղ նա ժամանել էր Մոնակոյից: Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի երկու՝ 160, 174 հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի յուրացում, լվացում ու վատնում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ