29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանը՝ Ծառուկյանի հետ հանդիպման մանրամասներից. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛-ը գրում է.

Երեկ մի քանի լրատվամիջոցների, այդ թվում՝ ՛՛Ժամանակի՛՛ լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ՕԵԿ-ը ոչ իշխանական եռյակի հետ առողջ կերպով համագործակցում է, եւ այդ համագործակցությունը գնալով խորանում է:

Արդյոք ՕԵԿ-ը ցանկանո՞ւմ է մտնել ոչ իշխանական եռյակ, կամ եռյակի ուժերը պատրա՞ստ են ընդունել ՕԵԿ-ին՝ հարցին Ա. Բաղդասարյանը պատասխանել է, թե ՕԵԿ-ի օրակարգում եռյակին միանալու խնդիր չկա, կա եռյակի հետ սերտորեն համագործակցելու ցանկություն:

ՕԵԿ ղեկավարը նաեւ հայտարարեց, որ հանդիպել է ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: ՛՛Հանդիպում եմ ունեցել Գ. Ծառուկյանի հետ, քննարկել ենք մեր երկրում ստեղծված ներքաղաքական հարցեր: Կարող եմ ասել, որ շատ հարցերում ունենք ընդհանուր մոտեցումներ՛՛,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ