Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը սպասվում են տեղումներ: