05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Գիշերը կրակոցներ են հնչել Ստեփանակերտում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այս գիշեր կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասը ժամը 04:45-ի սահմանում հաղորդում է ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցում լսվել են ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ:

Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։

Վերջինս բերման է ենթարկվել, կամավոր հանձնել զենքը և խոստովանել, որ գտնվել է հուզական ծանր ապրումների մեջ, անհավասարակշիռ վիճակում, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս անհետ կորած է համարվում։
KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ