23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանություններին մնար, Թուրքիան ամենամեծ սպառնալիք չէր էլ համարվի. «Փաստ»

Նախօրեին հրապարակվեցին Միջազգային հան ր ա պ ե տ ա կան ինս տ ի տու տ ի (International Republican Institute)՝ Հայաստանում անցկացված հերթական սոցհարցման արդյունքները, որոնք բավականին ուշագրավ են թե՛ մեր երկրում առկա տրամադրությունների, թե՛ դրանց վրա ազդող գործոնների վերլուծության տեսակետից: Հարցման արդյունքներում կան բավականին հետաքրքիր ցուցանիշներ, սակայն հատկապես հետաքրքիր է այն պատկերը, որ ստացվել է Հայաստանի համար վտանգ ներկայացնող երկրների առումով: Կարելի է ասել՝ բնական ու սպասելի է, որ հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք է դիտարկում նախ՝ Թուրքիան (քաղաքական սպառնալիք՝ 90 տոկոս, տնտեսական սպառնալիք՝ 68 տոկոս, անվտանգային սպառնալիք՝ 88 տոկոս), հետո՝ Ադրբեջանը (77 տոկոս, 52 տոկոս, 81 տոկոս):

Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ «անվտանգային սպառնալիք» կատեգորիայում երրորդ տեղում, ոչ ավել, ոչ պակաս, Ռուսաստանն է (15 տոկոս, 17 տոկոս, 11 տոկոս): Իհարկե, զարմանալի չէ, որ մեծամասնությունը վստահ է, որ Հայաստանի լավագույն քաղաքական, տնտեսական ու անվտանգային գործընկերը Ռուսաստանն է, իսկ 53 %-ի կարծիքով, Հայաստանը իր հետագա զարգացման համար պետք է բարելավի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բայց հենց միայն այն փաստը, որ «սպառնալիք» ցուցակում Ռուսաստանը երրորդն է Թուրքիայից ու Ռուսաստանից հետո, ինքնին խոսուն է: Սա փաստացի ցույց է տալիս, որ Ռուսաստանն այս առումով տեղեկատվական հարթակում ինչ-որ չափով թույլ է եղել:

Հնարավոր է՝ հենց դրա գիտակցման պատճառով ներկայումս ջանքեր են գործադրվում քարոզչական բլեֆների ու միֆերի քանդման ուղղությամբ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցները ոչ մեկ անգամ նշեցին, որ Ռուսաստանը փորձում է ակտիվացնել «փափուկ» ուժի գործիքակազմը և Հայաստանում տեղեկատվական պատշաճ աշխատանք կատարել: Ի հակադրություն նշվածի, վերջին երեքուկես տարում, իսկ 2020 թ. դաժան պատերազմից հետո՝ առավել ևս, գործող իշխանություններն ու, այսպես կոչված, «սորոսականները», թև թևի, ուս ուսի, կարողացել են գեներացնել հակառուսական տրամադրություններ, ինչի արդյունքում Ռուսաստանը երկրորդ «սպառնալիք» է դարձել թշնամական երկու պետություններից հետո:

Սակայն այստեղ կա նաև մեկ այլ խնդիր: Արտաքուստ նշյալ տրամաբանության շրջանակներում պետք է որ Թուրքիան առաջին տեղում չլիներ «սպառնալիք» երկրների շարքում, եթե հաշվի առնենք քարոզչական այն «քաղաքականությունը», որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ մասնավորաբար հետպատերազմական շրջանում: Ի վերջո, իշխանափոխությունից հետո՝ կաթիլ-կաթիլ, իսկ պատերազմից հետո՝ բացահայտ ու մեծ թափով գործող իշխանությունների կողմից իրականացվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացման, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու թեզերը: Իրականում հենց այդպես էլ կլիներ, եթե սկսյալ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի, շատ մեղմ ասած, վտանգավոր քաղաքականությանը չհակադրվեին սթափ դատող գործիչներն ու հատկապես զանգվածային լրատվամիջոցները:

Արդյունքում տեղեկատվական ամբողջ հոսքը նպատակաուղղված կլիներ հենց նշյալ գաղափարների քարոզչությանը: Արդյունքում, շատ հավանական է, որ այսօր թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով ամենևին էլ Թուրքիան չհամարվեր գլխավոր սպառնալիք, այլ մեկ այլ երկիր: Չենք ասում, թե առաջին տեղում անպայման Ռուսաստանը կլիներ (թեպետ չենք էլ բացառում), բայց, ամենայն հավանականությամբ, գոնե երկրորդը հաստատ կլիներ, ասենք՝ Ադրբեջանից հետո: Վերջինս էլ՝ հաշվի առնելով պատերազմի ծանրագույն հետևանքները, որ իրենց վրա զգացել է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիք: Համարենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացման ու մեր երկրի ու ժողովրդի համար ցավոտ ազգային հարցերի զիջման ճանապարհին գործող իշխանություններին դեռ չի հաջողվել ամբողջական հաղթանակ տոնել հայ ժողովրդի նկատմամբ, և այստեղ, շատ փորձագետների կարծիքով, բավական մեծ է եղել նաև ԶԼՄ-ների դերը:0

Սակայն, միևնույն ժամանակ, դեռ անելիք շատ կա, քանզի նույն այդ հարցման մասնակիցների մեջ 34 տոկոսը կարծում է, որ «Հայաստանը շարժվում է ճիշտ ուղով»: Թեպետ զարմանալու բան էլ չկա, եթե հաշվի առնենք, որ հարցին, թե «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հարաբերությունները հետևյալ երկրների հետ», Հայաստանում գտնվել են «լավ» ու «շատ լավ» պատասխանողներ. 5 տոկոս՝ Թուրքիայի և 3 տոկոս՝ Ադրբեջանի դեպքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ