23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հայաստանն ի սկզբանե միջազգային օրենքի ներքո ուներ դրական, պաշտպանված մոտեցում, որը պետք է ինքնավստահ առաջ տաներ». Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց, որ երբ խոսքը վերաբերում է Արցախի հարցին, բոլոր խնդիրները դառնում են երկրորդական։

«Ինքս նախկին ղեկավարներին եղել եմ արմատական ընդդիմադիր։ Կարծում եմ՝ նրանք ազատ մարդիկ են և կարող են արդարացնել կամ ներկայացնել իրենց մոտեցումները: Գրաքննիչ չեմ, բայց պետք է մտածենք ապագայի, այս վիճակը հաղթահարելու մասին։ Հիմա երկար ու բարակ չեմ ներկայացնելու իմ մոտեցումը, ես իմ գիրքն ու հուշերը չեմ գրել, համարել եմ, որ ներկա դրությամբ դա ժամանակավրեպ է։ Ես էլ կարող եմ, չէ՞, ասել, որ առաջին իսկ օրից, թեկուզ՝ որպես արտգործնախարար, առաջին հուշագիրը մենք գրեցինք, որ պետական քաղաքականությունը միացումից անցել է դեպի անկախություն, ինքնորոշման ճանապարհ։ Առաջին հուշագիրը գրեցինք, թե ինչու Հայաստանը պետք է ճանաչեր Արցախի պետականությունը և ինքնիշխանությունը։ Արտգործնախարարությունը պնդեց, որ առաջինը Հայաստանը պետք է ճանաչի Արցախը, այնուհետև աշխատելով, որպեսզի այլ երկրներ ճանաչեն, փաստելով, որ միջազգային օրենքի ներքո Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը միմյանց հետ կապ չունեն։ Հայաստանը որոշեց, որ բանակցային գործընթացում հնարավորություն տանք, որ ինքը լուծի այդ հարցը։ Դրանից հետո  Արևմուտքի կողմից Կոսովոն ճանաչվեց, Աբխազիան, Օսիան՝ Ռուսաստանի կողմից»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա, այսօր յուրաքանչյուրը հետադարձ հայացքով կարող է ներկայացնել իր ճիշտը, արդեն հարմար է բանավիճել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ, ցույց տալ՝ ով է իր մոտեցումների մեջ պաշտպանված։

«Ես ասում եմ, որ Հայաստանն ի սկզբանե ուներ միջազգային օրենքի ներքո դրական, պաշտպանված մոտեցում, որը պետք է ինքնավստահ առաջ տաներ, ի սկզբանե կամ նվազագույն՝ զինադադարին զուգահեռ, արդյունքը սրանից վատ չէր լինելու։ Հիմա մենք պետք է դուրս գանք այս գլխապտույտից և շեշտը դնենք ապագայի վրա։ Պետք է հասկանանք, որ այս ոսոխով, թշնամիների այս զույգով, այս դիսկուրսով մենք մեզ ենք ուտում, որովհետև իրենց նպատակը սա է լինելու»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ