23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անում ենք ամեն ինչ, որ լեգիտիմացնենք ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը և անիրատեսական դարձնենք ապառազմականացված գոտու ստեղծումը․ ՄԻՊ Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունների ատելության, թշնամանքի քաղաքականության արտացոլումը տեսնում ենք այն խախտումներում, որոնք ադրբեջանական զինված ծառյողները թույլ տալիս մեր սահմանային բնակիչների նկատմամբ, այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Հայ բնակիչների սեփականության իրավունքների խախտումներ, կրակոցներ, մարդկանց առևանգում, խոչընդոտում գյուղատնտեսական աշխատանքներին, անձնական կյանքի գաղտնիության կոպիտ խախտումներ՝ ադրբեջանական տեսախցիկներով հայ բնակիչներին վերահսկելու միջոցով, գյուղերին հումանիտար ու մեկուսացման խնդիրների առջև կանգնեցնելու փաստեր․ այս ամենի աղբյուրն, ինչպես նշեց ՄԻ պաշտպանը, հենց ադրբեջանական իշխանությունների ատելության ու թշնամանքի քաղաքականությունն է։

«Սրանից ելնելով՝ ունենք հատուկ առաջարկ, որը հիիմնված է միջազգային չափանիշների վրա, որ մինչև քաղաքական գործընթացների ավարտը՝ մարդու իրավունքների տեսանկյունից, մարդկանց նորմալ կյանքը երաշխավորելու, նրանց կայունությունը, անվտանգությունը երաշխավորելու համար, այդ տարածքներում չպետք է լինեն ադրբեջանական զինված ծառայողներ։ Առհասարակ չպետք է լինեն», – ընդգծեց Արման Թաթոյանը։

Նա նշեց նաև, որ առաջարկին հաջորդել են դրական զարգացումներ․ ԵԽԽՎ-ի սեպտեմբերի 27-ի բանաձևում հատուկ նշված է, որ պետք է ապառազմականացված գոտի լինի, բացի այդ, իր վերջին հանդիպումները ԵՄ գործընկերների, տարբեր միջազգային կառույցների հետ ցույց են տալիս, որ խնդրի լուծումը հնարավոր է, սակայն հենց Հայաստանում են հնչում կարծիքներ ու հայտարարություններ, որ ապառազմականացված գոտու ստեղծումն անիրատեսական է։ 

 

«Ցավոք, կան կարծիքներ, դիրքորոշումներ, որ դա անիրատեսական է։ Այդ հարցն անիրատեսական չէր և չէ՝ առհասարակ, որովհետև եթե մենք անում ենք ամեն ինչ, որ լեգիտիմացնենք, օրինականացնենք ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը և ցույց չենք տալիս այս խախտումներն ու ժամանակին չենք գործում, հետո ասում ենք՝ անիրատեսական է։ Անիրատեսականության հիմքերը հենց այդպես են ստեղծվում», – շեշտեց ՀՀ ՄԻՊ-ը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ