12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Փոխանակ խաղալու սեփական բակում, մենք այս պահին նախընտրում ենք հարևան թշնամական բակը»․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հետաքրքիր է, որ Հայաստանում արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող տարատեսական մարգինալ խմբակները Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված իրենց ջանքերի հիմնապատճառ ներկայացնում են տնտեսական զարգացման հնարավորությունը Անկարայի հետ, որը, ըստ իրենց, «կբերի տնտեսական բարօրության»։

Մինչդեռ քարտեզին ու տարածաշրջանին տիրապետողը լավ գիտի, որ Հայաստանի ունի Թուրքիայի կշիռն ունեցող մեկ այլ հարևան՝ Իրանը, որը ոչ մի բանով չի զիջում Թուրքիային, ավելին՝ բարիդրացիական տրամադրվածություն ունի դեպի մեզ։

Շուրջ 85 միլիոնանոց շուկա, զարգացած կոմունիկացիաներ, մեկ երկրի տարածքով ելք դեպի Պարսից ծոց (արաբական խոշորագույն առևտրատնտեսական կենտրոններ), այնտեղից էլ ուղիղ ելք դեպի Հնդկական օվկիանոս, որը հասանելի է դարձնում համաշխարհային առևտրական ճանապարհները։ Ի՞նչն է խանգարում, որ մեր բոլոր ջանքերն ուղղենք Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական դաշնակցության մակարդակի բարձրացնելու համար, այդ թվում տնտեսական ուղղությամբ։ Մեզ պետք է միայն կառուցել Իրանի հետ ամենաարագ ու անվտանգ ճանապարհն ու համապատասխան քաղաքական կամք ցուցաբերել։ Իրանը, Մերձավոր Արևելքի անքակտելի մասը, մեր դարպասն է դեպի մեր բնական միջավայրը, որտեղ Հայաստանը ունի և կարող է ունենալ առավելություններ։

Պատկերավոր ասած՝ փոխանակ խաղալու սեփական բակում, մենք այս պահին նախընտրում ենք հարևան թշնամական բակը։

Վարուժան Գեղամյան 

պ.գ.թ., թյուրքագետ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ