01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի և Ռուսաստանի հետ քննարկում ենք սահմանին անվտանգություն հաստատող մեխանիզմները. Արարատ Միրզոյան

Մենք այժմ ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում ենք այն միջոցները, որոնք սահմանագծին անվտանգության ու կայունության մեխանիզմներ կստեղծեն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հետաքրքրված և շահագրգռված ենք սահմանազատման գործընթացով։ Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահը Սոչիում պայմանավորվել և հայտարարել են, որ կողմերը քայլեր կձեռնարկվեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի ուղղությամբ։ Նրանք ասել են` գործը կհանգեցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս պարտավորությանը, որը ստանձնել ենք», – ասաց ԱԳ նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմը սահմանազատման հետ կապված տարբեր առաջարկներ է ներկայացրել:

«Հայկական կողմի առաջարկի վերաբերյալ Բաքվից բացասական արձագանք է եղել։ Սա շարունակական պրոցես է։ Եղել են առաջարկներ, որ մեզ համար են անընդունելի եղել», – ասաց նախարարը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ