23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից։

Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 79-ամյակի պատվին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ։

1943-ի փետրվարի 2-ին հաղթական ավարտ ունեցավ Մեծ Հայրենականի ամենաառանցքային հերոսամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը, որը ճակատագրական ու կենսական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար։

Ակնհայտ է, որ նացիստների հաղթանակի դեպքում՝ Թուրքիան պասրաստվում էր հարձակվել ու օկուպացնել Խորհրդային Հայաստանը՝ վերջ դնելով Հայկական հարցին։

Ամիսներ շարունակ տեւած այս հերոսամարտին մասնակցեցին նաեւ հայ ժողովրրի 30 հազար զավակներ,որոնցից 10 հազարը նահատակվեցին կատաղի մարտերում։

Ստալիգրադի հաերոսամարտին հերոսական մասնակցության համար բազմաթիվ հայորդիներ արժանացան բարձր պարգեւների,իսկ նրանցից 5-ը՝ ԽՍՀՄ հերոսի կոչման։

Առանձնակի հերոսություն են դրսեւորել Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկները։

Հերոսական մարտական ուղի անցնելու համար դիվիզիան վերանվանվեց 51-րդ գվարդիականի։

Պապս՝ Պետրոս Ավագյանը վիրավորվել է Ստալինգրադում։

Նա միշտ նշում էր, որ պաշտպանելով Ստալինգրադը իրենք նաեւ պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից։

Հավերժ փառք Ստալինգրադի հերոսներին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ