22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կամ շոու, կամ կովիդ. «Հրապարակ»

Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հերթական վարակվածության փաստը, որակելով այն կասկածելի: Եթե Փաշինյանը վարակը տանում է առանց ախտանիշների, ինչպես հաղորդեցին վարչապետի գրասենյակից, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել, եւ թեստավորվեց: Մի՞թե առանց որեւէ պատճառի Փաշինյանը թեստավորվում է եւ դիմում բժիշկների։

Վարկածներից մեկի համաձայն, Փաշինյանը կա՛մ խուսափում է արտերկրյա  պաշտոնական՝ իր համար անցանկալի միջոցառմանը մասնակցելուց, կա՛մ, մյուս՝ առավել հավանական վարկածով, պատճառը բանակի օրվա տոնակատարությունն է: Հունվարի 28-ին Մարզահամերգային համալիրում միջոցառում է նախատեսված, որին մասնակցելու են նաեւ պատերազմից վերադարձածները:

Ասում են՝ փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի մասնակցել այդ միջոցառմանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ