25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել. Սեյրան Օհանյան

Նախագահն իր պարտականությունները չի կատարել, նա լուռ համաձայնությամբ ազդել է ՀՀ կադրային քաղաքականության վրա, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։

«Գոնե ռազմական ոլորտում կադրային նշանակումները կամ կադրերից ազատումները թույլ են տալիս ասելու, որ նրանք մակերեսորեն են վերաբերվել այդ գործընթացին։ Լուրջ հարված է եղել խրախուսման, արժանավորներին գնահատման գործընթացում և նաև օրենսդրական գործունեության մեջ», – ասաց պատգամավորը։

Օհանյանի խոսքով՝ նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին և ինքը խուսափում է այդ ամենից։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ