SOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչ
SOCAR-ն արձագանքել է Հայաստանում բիտումի գործարան գնելու մասին լուրերին:
Ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովն ասել է, որ նման ենթադրություններն անհեթեթ են՝ հաշվի առնելով SOCAR-ի մասշտաբները։
«SOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում», – ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ մամուլում հրապարակում կար, որ SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան. հայ-ռուսական բիտումի գործարանը գնելու բանակցություններ է վարում։