24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ես ծանոթ եմ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի մասին հայկական կողմի առաջարկներին. ԱԺ փոխնախագահ

Տիրապետում եմ այն տեղեկատվությանը, թե ինչ առաջարկություններով է հայկական կողմը հանդես եկել սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի հետ կապված, որոնց մասին խոսել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 18-ին ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Նա պարզաբանեց, որ ծանոթ է այդ առաջարկներին։ Նրա խոսքով՝ պատկերացումները տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որի մասին Հայաստանը հրապարակայնորեն հայտարարել է։ «Այս հարցով խնդրում եմ դիմել ԱԳՆ կամ կառավարություն»,- նշեց Ռուբինյանը։
Նա կոչ արեց չօգտագորխել «Զանգեզուրի միջանցք» տերմինը, քանի որ, նախ՝ Հայաստանում չկա վարչատարածքային միավոր Զանգեզուր անվամբ (չնայած Զանգեզուրը հայերեն բառ է – խմբ.), այլ կա Սյունիքի մարզ, երկրորդ՝ ոչ մի տեղ նշված չէ, որ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի էքստերիտորիալ իմաստով։

Փոխխոսնակը հիշեցրեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում «միջանցք» տերմինն օգտագործվում է միայն մեկ անգամ, Լաչինի միջանցքի դեպքում։

«Դա պարզապես ճանապարհ չէ, այլ տարածք՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Սյունիքի դեպքում խոսվում է հաղորդակցության մասին, որը հնարավոր է ճանապարհների հանդեպ ինքնիշխանության պահպանման դեպքում»,- հավաստիացրեց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ հայկական կողմը նոր առաջարկներ ունի, որոնք Մոսկվան կփոխանցի Բաքվին։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ