29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թերաֆլյուն արգելվել է

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի “դ” ենթակետը,  գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը,  ՀՀ ԱՆ “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն” ՓԲԸ-ի 2014 թվականի դեկտեմբերի  11-ի թիվ 0101143514  գրությունը,  ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 2999-Ա հրամանով դադարեցվել է Ֆրանսիայի, Ֆամար Օրլեանս դեղագործական ընկերության արտադրության (գրանցման հավաստագրի իրավատեր` Նովարտիս Քոնսումեր Հելթ Ս.Ա., Շվեյցարիա) “Թերաֆլյու էքստրա խնձորի և դարչինի համով (պարացետամոլ, ֆենիրամին (Ֆենիրամինի մալեատ), ֆենիլէֆրին (Ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ),  ներքին ընդունման լուծույթի դեղափոշի, 650մգ+20մգ+10մգ, 21.78գ փաթեթիկներ(10)” դեղի  ներմուծված F1855 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Նախարարի հանձնարարականով՝ տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ