05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ոչ մի հրապարակում անպատասխան չթողնել. Փաշինյանը դիմեց ԱԱԾ-ին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ:

Նա դիմեց իրավապահ մարմիններն:

«Հակակոռուպցիոն կոմիտե ունենք, Գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին խնդրում եմ մամուլի ոչ մի նման հրապարակում անպատասխան չթողնել, շատ ուշադիր է պետք լինել կեղծ մատնության սահմանագծերն անցնելու պարագային էլ», – նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ սա իրենց համար սկզբունքային հարց է:

«Փորձում են տպավորություն ստեղծել, թե մենք հավաքվել ենք ու ասֆալտի «ատկատի» գործ ենք անում, չի հաջողվի իրենց մոտ, որովհետև նախկին իշխանությունների ընտանիքի անդամներն էլ են հաղթում մրցույթներում ու դժգոհ չենք, որովհետև լավ են աշխատում», – ասաց վարչապետը:

Նա նշեց, թե պետք է գնալ ու ստուգել բոլոր մրցույթները:

 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ