22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փարաքարում լարված իրավիճակ է. ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհը փակել փորձող քաղաքացիներին

Փարաքար համայնքում լարված իրավիճակ է։

«Ապրելու երկիր» կուսակցության ներկայցուցիչները հայտարարում են, որ քաղաքապետ է ընտրվել է իրենց կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ 

Ավագանու անդրանիկ նիստին, որը երեք օր առաջ է տեղի ունեցել, իրավական խնդիրներ էին առաջացել։

Ընտրություններին մասնակցած մյուս՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչներ էլ պնդում են, թե հաղթել է իրենց թեկնածուն։

Վոլոդյա Գրիգորյանի՝ Փարաքարի համայնքապետի պաշտոնը ստանձնելու երդմնակալության արարողությունը իրականացվեց ոչ թե ավագանու նիստին, այլ՝ Փարաքարի մշակույթի տան դիմաց։

Մեծաթիվ ոստիկաններ են հավաքվել, որոնք Վոլոդյա Գրիգորյանին և իր կողմնակիցներին թույլ չեն տալիս մտնել համայքապետարանի շենք։ Նրանք նշում են՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկման ճանապարհով է գնացել։

Կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը ոստիկաններին 10 րոպե ժամանակ տվեց, որպեսզի թույլ տան ավագանու անդամներին մտնել համայնքապետարան և անցնել իրենց աշխատանքին։

Տրված ժամանակը լրանալուց հետո ոստիկանները դարձյալ թույլ չտվեցին, որ ավագանու անդամները մտնեն շենք։

«Ոստիկանները որևէ հիմք չունեն արգելելու ավագանու անդամներին իրացնել իրենց պարտականությունները», – լրագրողներին ասաց Մանե Թանդիլյանը։

Իրավիճակը լարվեց, երբ տրված ժամանակը լրանալուց հետո ոստիկանները ավագանու անդամներին թույլ չտվեցին մտնել շենք։

Քաղաքացիները փորձեցին փակել ճանապարհը, լարված իրավիճակ ստեղծվեց։

Ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհը փակել փորձող քաղաքացիներից մի քանիսին։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ