Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների ու ՀԿ-ների հարցերին
Վաղը՝ դեկտեմբերի 24-ին ժամը 20.00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին, ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԶԼՄ-ները և հ/կ-ներն այսօր մինչև ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին: ԶԼՄ-ներին և հ/կ-ներին խնդրում եմ ուղարկել մեկական հարց: Հարցուպատասխանի մոտավոր տևողությունը՝ 2 ժամ», – գրել է Փաշինյանը։