02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ես պատրաստվում եմ ներկայանալ ոստիկանություն նշված ժամին, հորդորում եմ մինչ այդ ինձ բերման չենթարկել՝ հանուն մի հոգեշեղված դավաճանի հաճույքի». Նարեկ Սամսոնյան

«Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հրավիրվել եմ Ոստիկանություն նոր գործով

Տեղեկացնում եմ, որ այսօր նորից հրավիրվել եմ Ոստիկանություն բացատրություն տալու: Ոստիկանության ներկայացուցչի հետ պայմանավորվել ենք այսօր 18-ի սահմաններում ներկայանալ և բացատրություն տալ: Ասեմ, որ ես պատրաստվում եմ ներկայանալ ոստիկանություն նշված ժամին, ոստիկաններին հորդորում եմ մինչ այդ չանել այն ինչը արեցին նախորդ անգամ և ինձ բերման չենթարկեն հանուն մի հոգեշեղված դավաճանի հաճույքի:

 

Տեղեկացնեմ նաև, որ այս պահին ես գտնվում եմ մեր գրասենյակում` արտաքին դիտման համար, ողջ օրվա ընթացքում հետս լինելու է Անտիֆեյքի թղթակիցը, այս անգամ բռնվելուց ապօրինություն անողների հասցեին հայհոյանքներս չենք փակելու և տեղադրելու ենք ամբողջությամբ:
Ողջախոհություն և տրամաբանություն եմ մաղթում մեր ոստիկանությանը մինչև նշված ժամը: Հուսով եմ շատ բան չեմ ակնկալում…

Հ.Գ. Այս ամենը համարում եմ իմ ազատ խոսքը սահմանափակելուն ուղղված շարունակական գործընթացի մի մաս և ուղղակի քաղաքական հետապնդման շարունակություն»:

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ